
Լեհաստանում կառուցվող մեգաօդանավակայանը կդառնա Եվրոպայի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկը
Լեհաստանի վաղուց ծրագրված մեգաօդանավակայանը կբացվի 2032 թվականին՝ նոր անվամբ՝ «Port Polska»․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ Վարշավայի և Լոձ քաղաքի միջև գտնվող տրանսպորտային հանգույցը տարեկան կընդունի 40 միլիոն ուղևոր։ Այսպիսով՝ այն հավակնում է դասվել Լոնդոնի «Հիթրոու» և Ստամբուլի օդանավակայանների շարքին։
Նախագիծը հաստատվել է 2017 թվականին, սակայն դրա իրականացումը խաթարվել է նախկին կառավարության հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Ըստ հրապարակման՝ օդանավակայանը կդառնա տարածաշրջանի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկը։
Երկրի իշխանությունները 30 միլիարդ եվրո են հատկացրել շինարարության համար․ այն կսկսվի 2026 թվականին։


