
Ո՞ւմ է պետք ձեր սիրելի ասֆալտը, երբ ամենուրեք ադրբեջանական դրոշներ ունենք․ փաստաբան Ռուբեն Մխիթարյան
Կարո՞ղ է երկիրը լինել ուժեղ, երբ նրա մարզերը թուլացած են։ Կարո՞ղ է երկիրը լինել մրցունակ, եթե նրա բնակչության մեծ մասը չունի հավասար հնարավորություններ։ Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ․ «Մեր ձևով» շարժման ամփոփիչ ժողովում ասաց շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
Հայաստանն այսօր կարծես «երկու երկիր՝ մեկում» լինի, մի մասում Երևանն է, մյուս մասում՝ մարզերը։
«Ո՞ւմ է պետք ձեր սիրելի ասֆալտը, երբ մարդիկ անվտանգ չեն, երբ ամենուրեք ադրբեջանական դրոշներ ունենք, մարզերը դատարկվում են, իսկ երկիրը թուլանում է»,- ասաց նա՝ հավելելով․ «Չեմ զարմանա, եթե մի օր էլ ասեն, թե դժգույն ու դժբախտ մարզեր են, եկեք դա էլ հանձնենք Ադրբեջանին»։


