23 Դեկ
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տոկաևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ հարցեր են քննարկել

Տոկաևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ հարցեր են քննարկել

ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահներն այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի հեռախոսազրրույցի ժամանակ, նախևառաջ, քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցեր․ գրում է «РИА Новости»-ի գործակալությունը։

Ղազախստանի նախագահն ԱՄՆ գործընկերոջն ասել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելն, իսկապես, բարդ է, բայց Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել։

Տոկաևն ու Թրամփն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին, շոշափել՝ միջազգային այլ թեմաներ։

ԱՄն նախագահն գործընկրերոջը փոխանցել է, որ թե՛ Ղազախստանին, թե՛ Ուզբեկստանին հրավիրում է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։

 

Ռազմագերիներ