
Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կnրծանվել է
Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է․ հայտնել են թուրքական իշխանությունները։
Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։
Թռիչքից հետո օդանավակայանի մոտակայքում լսվել են պայթյունի ձայներ։


