
ՔՊ-ական պատգամավորը հայտարարագիրը սխալ է լրացրել․ կիրառվել է տույժ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին քննել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման մասին վարչական գործը․ գրում է 24News․am-ը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պատգամավոր Էմմա Պալյանի՝ հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի 2022-2024 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակման մեջ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ուսումնասիրություն, ինչի արդյունքում արձանագրվել է․
Էմմա Պալյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի բաժիններից մեկում հայտարարագրել է 1․500․000 դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն դաշտում «գծիկ» է դրված, փոխարենը «Նկարագրություն» դաշտում լրացված է «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար» տեղեկատվությունը։ Պալյանը նշել է, որ գումարը ստացել է բարեկամից։
Պատգամավոր Էմմա Պալյանը ծանուցվել է, որպեսզի ներկայանա հանձնաժողով, սակայն նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Էմմա Պալյանն իր ներկայացրած պարզաբանման մեջ նշել է, որ պատրաստ է կատարել լրացումներ և նշել պահանջվող տվյալները։
Հանձնաժողովը որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նախազգուշացում։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


