
Բաքուն սպասում է անցյալ տարվա դեկտեմբերյան ողբերգության հետաքննության ավարտին և հույս ունի փոխհատուցման արագ վճարման․ դեսպան
Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները 2025 թվականին հաջողությամբ զարգանում էին գրեթե բոլոր ոլորտներում` չնայած 2024 թվականի դեկտեմբերից հետո տեղի ունեցած վատթարացմանը, երբ ադրբեջանական AZAL-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվեց։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Lenta.ru-ի հետ զրույցում։
«Երկկողմ հարաբերություններում այսօր հիմնարար խնդիրն անցյալ տարվա դեկտեմբերյան ողբերգության հետ կապված բոլոր հարցերի արագ և արդարացի լուծումն է»,- նշել է նա։
Մուստաֆաևի խոսքով՝ Բաքուն սպասում է անցյալ տարվա դեկտեմբերյան ողբերգության հետաքննության ավարտին և հույս ունի փոխհատուցման արագ վճարման, ինչպես նաև մեղավորների պատասխանատվության ենթարկվելուն։ «Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում արված հայտարարությունները և ձեռք բերված համաձայնությունները կարևոր քայլ են այս ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը։


