08 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուն հաղթանակ է տարել Հոնդուրասի նախագահական ընտրություններում

Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուն հաղթանակ է տարել Հոնդուրասի նախագահական ընտրություններում

Նասրի Ասֆուրան հաղթել է Հոնդուրասի նախագահական ընտրություններում․ գրում է BBC-ն։ 

Նշվում է, որ տեխնիկական խնդիրների և խարդախության մեղադրանքների պատճառով ընտրությունները մի քանի շաբաթ հետաձգվել էին։

Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ պահպանողական Ազգային կուսակցության թեկնածուն, որին աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղթել է ձայների 40.3%-ով՝ առաջ անցնելով կենտրոնամետ աջակողմյան Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Սալվադոր Նասրալլայից, որը ստացել է ձայների 39.5%-ը։

X-ի գրառման մեջ Ասֆուրան գրել է. «Հոնդուրա՛ս, ես պատրաստ եմ կառավարել: Ես ձեզ չեմ հիասթափեցնի»:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել բոլոր կողմերին հարգել արդյունքները, «որպեսզի Հոնդուրասի իշխանությունները կարողանան ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը»։

Սակայն երկրի Կոնգրեսի նախագահ Լուիս Ռեդոնդոն ասել է, որ ընտրությունների արդյունքը «լիովին անօրինական» է։

Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, սակայն ձայների հաշվարկը տեխնիկական խափանումների պատճառով երկու անգամ հետաձգվել է, ինչն ընտրական պաշտոնյաներն անվանել են «աններելի»։

Արդյունքների հաշվարկի հետաձգման պատճառով երկրում բողոքի ցույցեր են անցկացվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ