29 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ զենքի մատակարարման դադարեցումը ծնկի կբերի Ուկրաինային մարտի դաշտում․ Սպիտակ տան ներկայացուցիչ

ԱՄՆ զենքի մատակարարման դադարեցումը ծնկի կբերի Ուկրաինային մարտի դաշտում․ Սպիտակ տան ներկայացուցիչ

ԱՄՆ զենքի մատակարարման դադարեցումը ծնկի կբերի Ուկրաինային մարտի
դաշտում. այս մասին  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված
նամակում ասել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգը։

«Այս կարիքների բավարարման համար ֆինանսավորման կախարդական
կաթսա չկա: Մեր ֆինանսական միջոցները սպառվել են, և գրեթե սպառվել է ժամանակը»,- գրել
է նա:

Յանգի խոսքով՝ եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը
մինչև տարեվերջ, ԱՄՆ-ն այլևս չի կարողանա զենք ձեռք բերել Ուկրաինայի համար կամ ռեսուրսներ
տրամադրել ԱՄՆ ռազմական պաշարներից։

Ամերիկացի և Եվրոպացի պաշտոնյաները նաև մտավախություն ունեն, որ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգերազանցի Ուկրաինային օգնելու արևմտյան երկրների
քաղաքական կամքը։