22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուրունդիում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ՝ շնչահեղձ լինելով մետաղադրամից

Բուրունդիում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ՝ շնչահեղձ լինելով մետաղադրամից

Բուրունդիի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Գեպյե-դյու-Լակ» ակումբի կիսապաշտպան Իգիրանեզե Այմե Գերիկուն մահացել է «Ամասսիպիրի»-ի դեմ խաղի ժամանակ՝ բերանում դրած մետաղադրամից շնչահեղձ լինելու հետևանքով․ հաղորդում է Sport News Africa-ն։

Խաղի ընթացքում ֆուտբոլիստն ընկել է գետնին։ Բուժաշխատողները փորձել են առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Բուրունդիի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել միջադեպի վերաբերյալ՝ ցավակցություն հայտնելով Իգիրանեզեի ընտանիքին և ընկերներին, առանց նշելու ողբերգության ճշգրիտ պատճառը։

Աղբյուրի տվյալներով՝ մետաղադրամը կարող էր կապված լինել սնահավատությունների հետ, որոնք տարածված են Բուրունդիում:

Ռազմագերիներ