
Գազայից մինչև Ուկրաինա, բնական աղետներից մինչև մարդասիրական ճգնաժամեր․ Al Jazeera-ն ներկայացրել է տարվա թոփ իրադարձությունները՝ ֆոտոշարքով
Իսրայելի կողմից Գազայում իրականացված ցեղասպանությունից և ռուս-ուկրաինական պատերազմից մինչև բնական աղետներ, այդ թվում՝ ջրհեղեղներ, փոթորիկներ և երկրաշարժեր․ տարին աչքի ընկավ խառնաշփոթով և մարդասիրական ճգնաժամերով․ գրում է Al Jazeera-ն։
Սուդանում բախումների պատճառով ավելացել է քաղաքացիական բնակչության շրջանում մահերի թիվը և տեղահանության մակարդակը։
Տարին նաև նշանավորվեց Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճով, Հոնկոնգում մահացու հրդեհով, Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներով, Էփշտեյնի գործով փաստաթղթերի բացահայտումներով և բազմաթիվ տարածաշրջաններում «Gen Z» բողոքի շարժումների ալիքներով։
Այս զարգացումներն արտացոլում են աշխարհում խորացող քաղաքական անկայունությունը, սոցիալական անկարգությունները և աճող մարդասիրական կարիքները։
Լրատվամիջոցը ներկայացրել է վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները փաստագրող և ամփոփող լուսանկարների շարք։
Հունվարի 27, 2025 թվական․ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամանակ Գազայի հարավ տեղահանված պաղեստինցիները վերադառնում են Գազայի հյուսիս։
Փետրվարի 1, 2025 թվական․ Փրկարարներն Ուկրաինայի Պոլտավա քաղաքում ռուսական հրթիռի հարվածից փլված բնակելի շենքի փլատակների տակից դուրս են բերում զոհի մարմին։
«Հեզբոլլահ»-ի նախկին առաջնորդ Հասան Նասրալլահի և նրա զարմիկ ու իրավահաջորդ Հաշեմ Սաֆիդդինի դագաղները տեղափոխող կցասայլակը շարժվում է ամբոխի միջով Բեյրութի Sports City մարզադաշտում տեղի ունեցող հուղարկավորության արարողության ժամանակ։
Փետրվարի 28, 2025 թվական․ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Ապրիլի 26, 2025 թվական․ Վատիկանում մարդիկ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։
Հունիսի 28, 2025 թվական․ Թեհրանում մարդիկ մասնակցում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված իրանցի զինվորական հրամանատարների, միջուկային գիտնականների և այլոց հուղարկավորությանը։
Պեկին կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զրուցում են մեքենայում։
Սեպտեմբերի 9, 2025 թվական․ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Քաթարի մայրաքաղաք Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների։
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում իշխող Կորեայի աշխատավորական կուսակցության 80-ամյակին նվիրված ռազմական շքերթ։
Ջեֆրի Էփշտեյնի անձնական հավաքածուից վերցված լուսանկարը պատկերում է Թրամփին և Էփշտեյնին՝ անհայտ կնոջ հետ զրուցելիս:
Ամբողջական շարքը սկզբնաղբյուրում:












