
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանին
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին․ սոցցանցի իր էջում հայտնել է Էուլջեքչյանի իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։
«Կարմիր խաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր։
Անցած շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը, ըստ հայտարարության, նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան»,- ասված է հայտարարությունում։


