
ԱՄՆ զինուժը հարվածել է Նիգերիայում ԻՊ խմբավորմանը. Թրամփ
Ամերիկյան զինուժն իր հրամանով հարվածներ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմտյան մասում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը․ այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը ջիհադիստներին անվանել է «ահաբեկչական ստորին խավ» և նշել, որ նրանք «հարձակվում և դարեր շարունակ դաժանորեն սպանում էին հիմնականում անմեղ քրիստոնյաների»։
«Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ: Պատերազմի նախարարությունը հասցրել է բազմաթիվ կատարյալ հարվածներ՝ այնպես, ինչպես կարող են միայն Միացյալ Նահանգները»-գրել է Թրամփը։


