
4 անչափահասներ մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, կոտրել են գույք, վնասել խաղալիքներ, վերցրել մի քանի խաղալիքներ, օծանելիք ու հեռացել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, մի քանի երիտասարդներ ապօրինի մուտք են գործել Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ և վնասել են մանկապարտեզի գույքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված տեղեկությունները իրացնելիս ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ն, 12-ամյա Ա․ Ա․-ն, 10-ամյա Ա․ Ա․-ն և 14-ամյա Ս․ Խ․-ն Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, որտեղ Ա․ Խ․-ն կոտրել է մանկապարտեզի գույքը, վնասել խաղալիքները, որից հետո վերջիններս վերցրել են մանկապարտեզին պատկանող մի քանի խաղալիքներ և օծանելիք և հեռացել։
Անչափահասները ծնողների հետ միասին հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել են կատարվածը։

