30 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսովից 4 ուսանող են հեռացրել․ համալսարանը պարզաբանում է՝ ինչո՞ւ

Բրյուսովից 4 ուսանող են հեռացրել․ համալսարանը պարզաբանում է՝ ինչո՞ւ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից 4 ուսանող է հեռացվել։ Պատճառը վերջերս հայտնի դարձած աղմկահարույց ծեծկռտուքն է, որ տեղի էր ունեցել աղջիկ ուսանողների միջև։

ABC Media-ի հետ զրույցում համալսարանի իրավաբանական բաժնի պետ Արտաշես Խալաթյանը հայտնել է, որ էթիկայի հանձնաժողովի նիստի արդյունքում միջադեպին առնչություն ունեցած 4 ուսանողները հեռացվել են համալսարանից։ Նրա խոսքով՝ քննության ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց բացատրությունները, սակայն հանձնաժողովը միջադեպը գնահատել է որպես էթիկայի նորմերի խախտում։

«Քննարկման ընթացքում ուսանողներին լսել ենք, ներկայացրել են իրենց դիրքորոշումը, սակայն արձանագրված վարքագիծը գնահատվել է որպես անընդունելի»,- նշել է իրավաբանական բաժնի պետը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ, ինչից հետո համալսարանում սկսվել է ներքին ուսումնասիրություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026