13 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025 թվականին ֆրանսիացիների՝ երկիրը լքելու ցանկությունը հասել է պատմական գագաթնակետի

2025 թվականին ֆրանսիացիների՝ երկիրը լքելու ցանկությունը հասել է պատմական գագաթնակետի

Gallup-ի՝ երկուշաբթի հրապարակված հետազոտության համաձայն՝ ֆրանսիական պետական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունն այս տարի կտրուկ նվազել է, մինչդեռ Ֆրանսիայից հեռանալու ցանկությունն՝ աճել․ գրում է Euronews-ը։ 

Կազմակերպության տվյալներով՝ Ֆրանսիայում չափահասների 27%-ը նշել է, որ կցանկանար հնարավորության դեպքում մշտապես տեղափոխվել այլ երկիր։ Նշվում է, որ այս թիվը նախորդ տարի 11% էր։

Մի քանի տարվա հարաբերական կայունությունից հետո երկրի կառավարության նկատմամբ վստահությունը նվազել է մինչև 29%։

Դատական ​​համակարգի (50%) և ֆինանսական հաստատությունների (42%) նկատմամբ վստահությունը նույնպես կտրուկ նվազել է։ 2025 թվականին ԵՄ ոչ մի անդամ պետություն այս ցուցանիշներով համեմատելի միջին անկում չի գրանցել։

Նշվում է, որ երկիրը լքելու ֆրանսիացիների ցանկությունը պայմանավորված է քաղաքական անկայունությամբ և երկարատև տնտեսական խնդիրներով։

Վստահության նման անկումը տեղի է ունենում երկրում քաղաքական զգալի անկայունության ժամանակաշրջանում։ 2024 թվականի հունիսին խորհրդարանի անսպասելի լուծարումից ի վեր Մակրոնը մեկը մյուսի հետևից նշանակում է վարչապետեր, որոնցից ոչ մեկի կառավարությունը խորհրդարանական մեծամասնություն չունի։

Արդյունքում՝ տուժել է նաև Մակրոնի ժողովրդականությունը։ Gallup-ի տվյալներով՝ 2025 թվականին նրա վարկանիշը նվազել է մինչև 28%, ինչը բոլոր ժամանակների ամենացածր ցուցանիշն է և շատ հեռու է նրա պաշտոնավարման առաջին տարում գրանցված 61%-ից։

Նշվում է, որ Մակրոնի երկրորդ և վերջին նախագահական ժամկետի ավարտին՝ 2027 թվականին, նրան հաջորդող նախագահը կբախվի հսկայական մարտահրավերի՝ ստիպված լինելով վերականգնել քայքայված հանրային վստահությունը։

Ռազմագերիներ