
Ռուսաստանը Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի համար հատկացրել է 9 միլիարդ դոլար
Ռուսաստանը մոտ 9 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում է ապահովել Թուրքիայի առաջին ատոմակաանի՝ «Աքքույու»-ի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Այս ֆինանսավորումը, հավանաբար, կօգտագործվի 2026-2027 թվականներին։ Միայն 2026 թվականին այս ուղով Թուրքիա կհոսի 4-5 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում»,- նշել է նա։
Բայրաքթարը նաև հաստատել է Թուրքիայի ծրագրերն «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը 2026 թվականին գործարկելու վերաբերյալ։
«2026 թվականը սահմանվել է որպես առաջին ռեակտորի էլեկտրաէներգիա արտադրելու նպատակային տարի»,- նշել է Բայրաքթարը։


