
Մենք առաջարկում ենք իրական խաղաղության ծրագիր՝ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցում․ Լևոն Զուրաբյանի ասուլիսը՝ կետերով
Մենք առաջարկում ենք իրական խաղաղության ծրագիր՝ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցում․ այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա ասուլիսը՝ կետերով․
- Գալով իշխանության՝ մենք, որքան էլ դժգոհ լինենք «Թրամփի ուղու» վերաբերյալ պայմանավորվածություններից, այնուամենայնիվ, ՀՀ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այն շատ թերի է։
- «Թրամփի ուղին» ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, քանի որ դուրս են մնում մի շարք կարևոր խաղացողներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և այլն։ Այն միակողմանի օգուտներ է բերում մի քանի գերտերությունների։
- «Թրամփի ուղու» միջոցով մեր բոլոր կոմունիկացիաները հայտնվում են Ադրբեջանից կախվածության մեջ։ Մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի կողմից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։
- Մեր առաջարկած «Հյուսիս-հարավ» երկաթուղին կկառուցվի Գագարինից, կկապի Հայաստանն Իրանի հետ։ Եթե սա իրագործվի, կստեղծենք Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ, առաջին անգամ Հայաստանն ինքն իր տարածքի հետ կկապվի։ Հայաստանի միջոցով կապելու ենք Սև ծովը Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի հետ։ Բեռնափոխադրումների լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղով։
- Պետք է ստեղծենք, ինչպես Հոլանդիայում կա, ջրի կառավարման նախարարություն, այն մեր ամենակարևոր ռազմավարական ռեսուրսներից է, որն ամբողջությամբ վատնվում է։ Ըստ էության՝ ամբողջ ջուրը գնում է հարևան պետություններ։
- Պատրաստ ենք գնալ դաշինքների։ Իհարկե, դիտարկում ենք քաղաքական համախմբումը։ Մենք 2 տարուց ավելի համագործակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք լուրջ, իրատեսական ու ռացիոնալ ուժեր։ Դեռ՝ ապարդյուն։
- Հնարավոր միավորումների դեպքում մենք պատրաստ ենք նաև փոխզիջումային վարչապետի թեկնածության։
- Մենք նախատեսում դաշինք ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։
- Եթե ոչ մեկն այլևս մեր դաշնակիցը չի, դա քո՛ կատարած հանցագործության հետևանքով է, Փաշինյա՛ն, դրա համար դու չպիտի՛ մնաս կառավարման ղեկին։


