
ԱՄՆ-ում բռնապետությունը ծաղկում է ապրում․ Ջիմի Քիմմելը քննադատել է Թրամփին
Ամերիկացի կատակերգու և հաղորդավար Ջիմի Քիմմելը բրիտանական հեռուստաընկերության եթերում կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է Euronews-ը։
Սուրբ Ծննդյան օրը Channel 4-ով հեռարձակված ելույթում Քիմմելը զգուշացրել է ֆաշիզմի աճի մասին՝ թիրախավորել ԱՄՆ նախագահին, որը, նրա խոսքով, իրեն պահում է այնպես, կարծես թագավոր լինի։
«Ֆաշիզմի տեսանկյունից սա իսկապես հիանալի տարի էր։ Այստեղ բռնապետությունը ծաղկում է ապրում»,- ասել է Քիմմելը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ABC հեռուստաալիքը որոշ ժամանակով դադարեցրել էր Քիմմելի «Jimmy Kimmel Live!» շոուի հեռարձակումը՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հաղորդավարի արած մեկնաբանությունների պատճառով։
Հեղինակային հաղորդման ժամանակ Քիմմելը քննադատել էր Թրամփին և նրա կողմնակիցներին՝ նրանց անվանելով «MAGA ավազակախումբ» և մեղադրելով պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից քաղաքական միավորներ վաստակելու փորձերի համար:


