
Ադրբեջանը տեղեկացված է եղել Թուրքիայից Հայաստան չվերթների աճի մասին․ Բայրամով
Թուրքիան Ադրբեջանի համար եղբայրական պետություն է. մենք դաշնակիցներ ենք։ Նման հարաբերություններ այլևս գոյություն չունեն․ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ հարաբերությունները հիմնված են ոչ միայն «պատմական կապերի», այլև երկու երկրների ղեկավարների միջև անկեղծ անձնական հարաբերությունների վրա։
«Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանին վերաբերող հարցերում։ 44-օրյա «Հայրենական պատերազմից» հետո (չակերտները-Խմբ․) Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է համակարգված ձևով։ Սա դրական արդյունքներ է տալիս։ Իմ գործընկեր Հաքան Ֆիդանը նույնպես Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններից։ Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի»,- ասել է Բայրամովը։
Հաջորդ տարվանից սկսած՝ Թուրքիայից Հայաստան չվերթների թվի ավելացումը, նրա խոսքով, իրենց համար նորություն չէ. «Մենք տեղեկացված ենք այս որոշման մասին»։


