14 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի և Զելենսկու սպասվող հանդիպումը նշանակում է, որ բանակցություններն առաջընթաց են գրանցում․ Axios

Թրամփի և Զելենսկու սպասվող հանդիպումը նշանակում է, որ բանակցություններն առաջընթաց են գրանցում․ Axios

Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև կիրակի օրը սպասվող հանդիպումը խաղաղության բանակցություններում «նշանակալի առաջընթացի» նշան է․ գրում է Axios-ը։

Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները կարող են հանդիպել կիրակի օրը Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող անձնական նստավայրում։

Մինչ դա էլ Զելենսկին հայտարարել էր ամերիկացի առաջնորդի հետ «մոտ ապագայում» սպասվող հանդիպման մասին։

Axios-ը հիշեցնում է, որ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կհանդիպի Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե զգա, որ գործարքը մոտ է ավարտին։

 

Ռազմագերիներ