22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ զինվորն անսասան կանգնած է սահմանին․ ընդդիմադիրները հենակետեր են այցելել

Հայ զինվորն անսասան կանգնած է սահմանին․ ընդդիմադիրները հենակետեր են այցելել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Արմինե Խերանյանը այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետեր․ Facebook-ի իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը։

«Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին:
Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն իրականացնող զինվորին անձամբ շնորհավորելն ու զորակցություն հայտնելը:
Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և խաղաղ ծառայություն»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ