
«Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային համակարգը՝ Բելառուսում․ հրապարակվել են արբանյակային լուսանկարներ
Ամերիկացի հետազոտողները պնդում են, որ հայտնաբերել են «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային համակարգը Բելառուսի արևելքում․ հաղորդում է Reuters-ը։
Հետազոտության հեղինակները՝ Միդլբերիի քոլեջից Ջեֆրի Լյուիսը և Մայքլ Դույթսմանը, ինչպես նաև CNA կորպորացիայից՝ Դեքեր Էվելեթը, հայտնաբերել են «Օրեշնիկ» համակարգը՝ ուսումնասիրելով Planet Labs-ի տրամադրած արբանյակային պատկերները։
Նրանք կարծում են, որ համակարգը գտնվում է Մոգիլյովի մարզի Կրիչև քաղաքի մոտ գտնվող նախկին «Կրիչև-6» ռազմական օդանավակայանում (Google Maps): Համակարգը գտնվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։
Աէրոդրոմը գտնվում է Ուկրաինայից մոտավորապես 180 կիլոմետր, Լատվիայից՝ 370 կիլոմետր, Լիտվայից՝ 400 կիլոմետր և Լեհաստանից՝ 540 կիլոմետր հեռավորության վրա։
Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում հայտարարել էր, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգը Բելառուսում մարտական հերթապահության է անցել դեկտեմբերի 17-ից։


