30 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞րն է աշխարհի ամենաձնառատ երկիրը

Ո՞րն է աշխարհի ամենաձնառատ երկիրը

Զարմանալի է, բայց աշխարհի ամենաձնառատ երկիրը համարվում է Ճապոնիան․ իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նիիգատա և Յամագատա պրեֆեկտուրաներում ձյան տեղումների քանակը մեկ սեզոնի համար հասնում է 11 մետրի, իսկ Աամորի քաղաքը համարվում է աշխարհի ամենաձյունոտ քաղաքը։ Այստեղ ձմռանը միջինում 8 մետրից ավելի ձյուն է տեղում։ Ազգային ռեկորդը սահմանվել է Իբուկի լեռան վրա, որտեղ ձյան բարձրությունը հասել է 12 մետրի, ինչը համարժեք է 5-հարկանի շենքի բարձրությամբ ձյան պատի։

Ավելի զարմանալին այն է, որ այս շրջանները գտնվում են նույն լայնության վրա, ինչ այն երկրները, որտեղ ձյուն գրեթե չի գալիս։

Այս երևույթի պատճառը Ճապոնիայի եզակի աշխարհագրությունն է։ Սիբիրից եկող սառը օդը բախվում է Ճապոնական ծովի տաք ջրերին և լեռնային տեղանքը ստիպում է խոնավ օդին արագ բարձրանալ և սառչել, ինչն էլ հանգեցնում է առատ ձյան տեղումների ամբողջ երկրում»,- գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026