29 Հուն
2026
-7° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի հետ անվտանգ տարբերակներ չկան․ եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփ-Զելենսկի սպասվող հանդիպման մասին

Թրամփի հետ անվտանգ տարբերակներ չկան․ եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփ-Զելենսկի սպասվող հանդիպման մասին

Եվրոպացի պաշտոնյաներն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև դեկտեմբերի 28-ին նախատեսված հանդիպումը կլինի արդյունավետ, սակայն նրանք կարծում են, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպման արդյունք անկանխատեսելի է․ CNN-ին ասել են եվրոպացի պաշտոնյաները։

«Թրամփի հետ անվտանգ տարբերակներ չկան», – ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը։

ԱՄՆ պաշտոնյաները, սակայն, CNN-ին ասել են, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդյունավետ կլինի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև մեկ շաբաթ տևած ինտենսիվ բանակցություններից հետո։

ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ եվրոպացի առաջնորդները չեն մասնակցի հանդիպմանը։ Այնուամենայնիվ, հանդիպումից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին, կկայանա Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հեռախոսազրույցը։

Թամփի և Զելենսկու հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում դեկտեմբերի 28-ին։

Ռազմագերիներ