28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բքի պատճառով կցորդով բեռնատարների համար փակ են Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները: Բեռնատարների համար փակ են նաև Տիգրանաշենի ոլորանները և Երասխի շրջադարձից մինչև Զանգակատուն հատվածը։

Լուսաղբյուր գյուղից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ-2 ավտոճանապարհին՝ Արարատի մարզի հատվածում, Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ռազմագերիներ