
Մահացել է կինոաստղ Բրիժիտ Բարդոն
91 տարեկանում մահացել է համաշխարհային կինոաստղ Բրիժիտ Բարդոն․ հայտնում է TF1-ը՝ հղում անելով դերասանուհու անվամբ կոչված հիմնադրամի հայտարարությանը։
«Բրիժիտ Բարդո հիմնադրամը խոր վշտով հայտնում է իր հիմնադիր և նախագահ՝ տիկին Բրիժիտ Բարդոյի մահվան մասին, ով համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի և երգչուհի էր։ Նա որոշել էր հրաժարվել կարիերայից՝ կյանքն ու եռանդը կենդանիների բարեկեցությանը և իր հիմնադրամին նվիրելու համար», – նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։


