
Բաքուն ու Թբիլիսին քննարկել են Վրաստանից ՀՀ ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առևտուրը և հաղորդակցությունը՝ ողջունելով այս ուղղությամբ ջանքերը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման հետ կապված սակագնային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանն այս հարցի արագ լուծման համար։


