02 Հուն
2026
-8° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում երկարացվում է ենթասպաների և կրտսեր նավաստիների  զինվորական ծառայության ժամկետը

Ադրբեջանում երկարացվում է ենթասպաների և կրտսեր նավաստիների  զինվորական ծառայության ժամկետը

Ադրբեջանում կերկարաձգվի ենթասպաների և միչմանների (կրտսեր նավաստիների) ակտիվ զինվորական ծառայության ժամկետը։ Համապատասխան օրենքներում փոփոխությունները հաստատել է Իլհամ Ալիևը։

Խաղաղ ժամանակ բոլոր ենթասպաների և միչմանների համար ակտիվ զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 5 տարի:

Ենթասպաների և միչմանների կարգավիճակով ակտիվ զինվորական ծառայության համար իրավասու անձանց ցանկում ներառված են նաև մինչև 40 տարեկան պարտադիր զինվորական ծառայության պարտավորություն ունեցող անձինք (բացառությամբ՝ սպաների):

Փոփոխությունների համաձայն՝ «մինչև 40 տարեկան պարտադիր զինվորական ծառայության պարտավորություն ունեցող» ձևակերպումը փոխարինվում է «պահեստազորից զորակոչված ենթասպաներ և միչմաններ, որոնք չեն հասել զինվորական ծառայության առավելագույն տարիքին» արտահայտությամբ:

 

 

Ռազմագերիներ