26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կտրել են ազնվացեղ եղջերուի ռադիոընդունիչով վզկապն ու, ըստ երևույթին, գողացել կենդանուն

Կտրել են ազնվացեղ եղջերուի ռադիոընդունիչով վզկապն ու, ըստ երևույթին, գողացել կենդանուն

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում․ տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել ազնվացեղ եղջերուի պարանոցին, ինչին բնություն էին բաց թողել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Կենդանին սակայն տարածքում չի հայտնաբերվել։

Համաձայն ՀՀ համապատասխան օրենքի՝ ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3 մլն դրամ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիմքով հարուցվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Կտրել են ազնվացեղ եղջերուի ռադիոընդունիչով վզկապն ու, ըստ երևույթին, գողացել կենդանուն

Ռազմագերիներ