22 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան մի կողմից Հայաստանից էներգիա է ստանում, մյուց կողմից՝ պահանջում փակել «Մեծամոր»-ը․ փորձագետ

Թուրքիան մի կողմից Հայաստանից էներգիա է ստանում, մյուց կողմից՝ պահանջում փակել «Մեծամոր»-ը․ փորձագետ

Հայ-թուրքական էներգետիկ գործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են, «գետնի վրա»․ Facebook-ի իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

«Ու խոսքը Թուրքիայից նավթամթերք ներկրելու մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս: Ըստ «Democracy & Freedom Watch»-ի (վրացական առցանց պարբերական է- խմբգ․) 2025-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30․60 մլն կՎտԺ էլեկտրաէներգիա:

Մեկ տարի առաջ գրել էի նաև, որ 2024-ին այդ ցուցանիշը հասել էր 60 մլն կՎտԺ-ի։

Հիմա հարց՝ ինչո՞ւ է Երևանը լռում այդ մատակարարումների մասին։

Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը հանրային-քաղաքական խոսույթի առարկա չդարձնելը, կարծում եմ, ունի պարզ պատճառ. Անկարան ի՛նքն է փորձում դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, ինչը արտացոլված է ռազմավարական մի շարք փաստաթղթերում:

Հայաստանը՝ որպես էլեկտրաներգիա արտահանող երկիր, չի տեղավորվում Անկարայի ու Բաքվի տարածաշրջանային նկրտումների մեջ: Եթե որևէ երկիր էլեկտրաէնեիգիա է արտահանում, ուրեմն ունի արդյունաբերական ներուժ ու, հետևաբար, սեփական ռազմավարական կշիռը բարձրացնելու որոշակի ռեսուրս (սա է պատճառը, որ Անկարան խոսում է Հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին):

Մինչդեռ Հայաստանը թուրք-ադրեբջանական ճանապարհային քարտեզներում ոչ թե արդյունաբերական և էներգետիկ կենտրոն է, այլ, լավագույն դեպքում, սերվիսային միավոր՝ քարվանսարա:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է այդ դեպքում Թուրքիան էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից: Պատճառը զուտ տնտեսական է:

Էներգետիկ հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում առկա են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճով և գեներացիայի համեմատաբար դանդաղ ընդլայնմամբ։ Նշված անհամաչափությունը հատկապես զգայուն է համակարգի պիկային ռեժիմներում: Միաժամանակ, 2026-ին սպասվող Աքքույու ԱԷԿ-ի շահագործման հանձնումն Անկարային թույլ կտա հաղթահարել այդ խնդիրը»,- նշել է Դավթյանը:

 

Ռազմագերիներ