26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի հանրային քրեական հետապնդումը․ փաստաբան

Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի հանրային քրեական հետապնդումը․ փաստաբան

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հոդվածներից մեկով որոշվել է դադարեցնել քրեական հեպանդումը, մյուսով որոշվել՝  հետապնդում չհարուցել․ հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է Հայրապետյանը։

Ռազմագերիներ