05 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասադի պատկերի փոխարեն՝ վարդեր ու ձիթապտուղ․ Սիրիայում նախկին նախագահին պատկերող թղթադրամները կհանվեն շրջանառությունից

Ասադի պատկերի փոխարեն՝ վարդեր ու ձիթապտուղ․ Սիրիայում նախկին նախագահին պատկերող թղթադրամները կհանվեն շրջանառությունից

Սիրիայում թողարկվել են նոր թղթադրամներ, որոնք կփոխարինեն տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին պատկերող թղթադրամներին․ գրում է The Times of Israel-ը։

Երկիրը հույս ունի, որ այսպիսով սիրիական ֆունտը կարող է վերականգնել տասնամյակ տևած պատերազմի ընթացքում կորցրած արժեքի մի մասը։

Նշվում է, որ սիրիական ֆունտի դիրքի բարելավումը Սիրիայի նոր իշխանությունների համար ամենամեծ մարտահրավերներից է։

Նոր թղթադրամները, որոնց արժեքը տատանվում է 10-ից մինչև 500 սիրիական ֆունտ, շրջանառության մեջ կմտնեն հունվարի 1-ից։ Դրանց վրա պատկերված են վարդեր, ցորեն, ձիթապտուղ, նարինջ և գյուղատնտեսական այլ իրեր, որոնցով հայտնի է Սիրիան։

Թղթադրամները ներկայացնելուց հետո Ահմեդ ալ-Շարաան ասել է, որ նոր արժույթը նշանավորում է «նախորդ, անողոք փուլի ավարտը և նոր փուլի սկիզբը, որին ձգտում է սիրիացի ժողովուրդը»։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ