
Մովսես Շարբաթյանը դուրս կգա կալանավայրից, խափանման միջոցը փոխվել է
2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ․ Facebook-ի իր էջում գրել է «Սրբազան պայքար»-ի գործով անցնող Մովսես Շարբաթյանի փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության էր առել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունին։
Արդյունքում, 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով»,- նշել է փաստաբանը։

