25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էջմիածնում 36-ամյա հարսը խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջն ու ամուսնուն

Էջմիածնում 36-ամյա հարսը խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջն ու ամուսնուն

Դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ այդ օրը ժամը 22։00-ին Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։

«Ահազանգից քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս-ն։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու՝ Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս-ի և ամուսնու մոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս-ի հետ, ինչի ժամանակ Քրիստինե Բ-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս-ի դեմքին ու ձախ ձեռքին։ Իր հերթին Գևորգ Ս-ն  նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ-ին՝ պատճառելով «աջ ազդրի վերին երորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Գևորգ Ս-ին և Քրիստինե Բ-ին ձերբակալել ու տեղափոխել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ներկայացնում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ