
Ռեժիմն ամեն ինչ արեց, որ Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում․ պատգամավոր
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։
Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու։
Սա է այսօրվա իրողությունների ողջ տրամաբանությունը․ իրենք երկրի շահերը հանում են սակարկման, իսկ անազատության մեջ հայտնվում են պայքարող և արդարության համար կռիվ տվող մարդիկ»,- գրել է Աբրահամյանը։


