02 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2026-ին հնարավոր կլինի կանգնեցնել նվաստացումների անիվը․ Ռոբերտ Քոչարյան

2026-ին հնարավոր կլինի կանգնեցնել նվաստացումների անիվը․ Ռոբերտ Քոչարյան

Ավարտին է մոտենում 2025-ը․ մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում․ գրում է ՀՀ 2-րդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի Ամանորի ուղերձում մասնավորապես ասված է․

«Այսօր՝ Ամանորի շեմին, ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:

Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ