
Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ սրբազանի մաղթանքը՝ դատական նիստերի դահլիճից
«Սրբազան պայքարի» առաջնորդ կալանավորված Բագրատ սրբազանը դատական նիստերի դահլիճից Ամանորի մաղթանք է հղել, ինչը ներկայացնում ենք ստորև․
«Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և բարի տարվա բացում ունենաք, որ մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը:
Առիթից օգտվելով՝ ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր խաղաղության և հաղթանակի թագավորի:
Իր Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ:
Ինչպես միշտ ասել եմ` մեր երազներն ու իղձերը ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր կյանքի օրերը:
Միշտ հիշեք` հաղթանակն այլընտրանք չունի»։


