
2026-ին պատրաստ ենք ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ամրապնդման համար․ ՌԴ դեսպան
Պատրաստ ենք ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման համար․ Ամանորի տեսաուղերձում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Համոզված եմ, որ գալիք տարում մենք կունենանք զարգացման բոլոր հնարավորությունները։ Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, մտահղացումների իրականացում»,- նշել է Կոպիրկինը։


