31 Դեկ
2025
-4° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրբազաններն Ամանորի գիշերն աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար․ պատգամավոր

Սրբազաններն Ամանորի գիշերն աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար․ պատգամավոր

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, իմ գործընկերներ Քրիստինե և Էլինար Վարդանյանների հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում ստացող Միքայել Սրբազանին․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն էին հղում տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026-ը լինի հաղթանակի տարի:

Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Բագրատ Սրբազանը, մեջբերելով աստվածաշնչյան խոսքերը, այս ուղերձը փոխանցեց.

«Իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, որ ձեր ուրախությունն ավելանա: Եվ թող ոչ ոք ձեր ուրախությունը չգողանա»:

Միանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:

Ազատությո՛ւն Բաքվի և Երևանի բանտերում պատանդառված մեր եղբայրներին: Թող 2026-ը լինի հաղթանակների և արժանապատվության վերականգնման տարի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

 

Ռազմագերիներ