02 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

08:00-ի դրությամբ փակ են․

  • Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները,
  • Լանջառ-Լուսաշող, Երասխ-Զանգակատուն, Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները,
  • Վարդենյաց լեռնանցքը։

Կցորդիչով բեռնատարների համար փակ են․

  • Ոսկեպարի ոլորանները,
  • Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները,
  • «Մեղրու սար» կոչվող հատվածը,
  • Դիլիջանի ոլորանները։

Դժվարանցանելի են Տիգրանաշենի և Ոսկեպարի ոլորանները, Արթիկ-Մարալիկ, Զանգակատուն-Երասխ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռազմագերիներ