03 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

Իրանի արևմուտքում և հյուսիս-արևելքում անցկացվող բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների. հաղորդում է Tasnim գործակալությունը։

«Ուրբաթ երեկոյան Բորջնուրդ քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված իրանական ռիալի փոխարժեքի տատանումների հետ։ Մի շարք շրջաններում ցուցարարները հեռացել են զուտ տնտեսական պահանջներից և անկարգություններ են սկսել »,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ անկարգություններին մասնակցողների թիվը չի գերազանցել 100-ը։ Նրանք փակել են ճանապարհային գոտիները՝ խաթարելով տրանսպորտի երթևեկությունը։

Միևնույն ժամանակ, երկրի արևմուտքում գտնվող Սերբալա քաղաքում փողոցներ են դուրս եկել զինված խմբավորումներ, որոնք ինքնաձիգներից կրակ են բացել՝ «Մահ Խամենեիին» կարգախոսով։

Ինչպես նշում է Fars գործակալությունը, ուրբաթ առավոտից խաղաղ ցույցերի թիվը նվազել է, և դրանք ավելի ակնհայտ քաղաքական բնույթ են ստացել․ ցուցարարները հաճախ բախվում են ոստիկանության հետ և ավելի ակտիվորեն հնչեցնում հակակառավարական կարգախոսներ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ անկարգությունները կազմակերպվում են փոքր խմբերի կողմից, որոնք զինված են սառ զենքերով, հրազենով կամ «մոլոտովյան կոկտեյլներով»։ Նրանք հարձակումներ են գործում վարչական և հասարակական շենքերի վրա։

Նման դեպքեր են գրանցվել նաև Թեհրանում, որտեղ ցուցարարները այրել են երկրի դրոշը և քարեր նետել անցորդների ուղղությամբ՝ գոռալով «Մահ բռնապետին»։

Դեկտեմբերի վերջին Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել էին բողոքի ցույցեր՝ տեղական արժույթի արժեզրկման պատճառով։ Գլխավոր պատճառը ռիալի փոխարժեքի կտրուկ տատանումներն էին և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա։

Ռազմագերիներ