
Անընդունելի է արտաքին ցանկացած միջամտություն Իրանում․ Տիգրան Աբրահամյան
Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:
Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության:
Անընդունելի է արտաքին ցանկացած միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»,- նշել է Աբրահամյանը:


