03 Հուն
2026
-12° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը չի համակերպվում Գյումրիի պարտության հետ․ պատգամավոր

Իշխանությունը չի համակերպվում Գյումրիի պարտության հետ․ պատգամավոր

Մի քանի օր է իշխանական խմբակի շիրակցի պատգամավորները, ինչպես նաև տարբեր տրամաչափի այլ չինովնիկներ, իրար հերթ չտալով, լուսանկարներ ու գրառումներ են հրապարակում Գյումրիից՝ փորձելով ներկայացնել, թե քաղաքում ճանապարհները չեն մաքրվում, աղբահանություն չի կատարվում, իրավիճակն էլ, իբրև թե,  դուրս է վերահսկողությունից․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Այդ աղմուկը ոչ թե հոգատարության նշան է, այլ քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում:

Տարիներ շարունակ հենց գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով է թուլացվել տեղական ինքնակառավարման համակարգը։ Համայնքները զրկվել են իրական լիազորություններից, իսկ պատասխանատվությունը կենտրոնացվել է մի համակարգում, որը չի ապահովում արդյունավետ կառավարում։ Այս քաղաքականության հետևանքներն այսօր տեսանելի են ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության բազմաթիվ համայնքներում։

Այս համատեքստում առավել քան տարօրինակ է, երբ ՔՊ-ականները փորձում են մեկ համայնքի խնդիրները ներկայացնել որպես առանձին դեպք՝ շրջանցելով այն փաստը, որ իրենց կողմից ղեկավարվող բազմաթիվ համայնքներում (հատկապես Շիրակի մարզում) իրավիճակը ոչ պակաս մտահոգիչ է և խայտառակ։ Այդքան գրառումների փոխարեն առավել նպատակահարմար կլիներ շրջել Ձեր քաղաքական թիմի անդամ համայնքապետերի ղեկավարած համայնքներով և ծանոթանալ այնտեղ տիրող իրական վիճակին։

Գյումրին խնդիրներ ունի, և դա ոչ ոք չի հերքում։ Սակայն այդ խնդիրները չեն առաջացել մեկ օրում և չեն կարող լուծվել մեկ օրում։ Դրանք տարիներով կուտակված սխալ կառավարման և նիկոլական իշխանության համակարգային բացթողումների հետևանք են:

Եվ վերջապես, ակնհայտ է, որ այս ցուցադրական ակտիվությունն ունի քաղաքական ենթատեքստ․ գործող իշխանությունը որևէ ձևով չի ցանկանում համակերպվել մարտի 30-ի ընտրությունների արդյունքների և Գյումրիում կրած քաղաքական պարտության հետ»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ