04 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն և Իրանը դատապարտել են ԱՄՆ -ի հարձակումը Վենեսուելայի վրա

ՌԴ-ն և Իրանը դատապարտել են ԱՄՆ -ի հարձակումը Վենեսուելայի վրա

Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության առնչությամբ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր հետագա էսկալացիայի կանխարգելման կարևորությունը, կոչ էր արել տրամադրվել երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելուն:

«Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել է 2014 թվականին: Իսկ Վենեսուելային պետք է երաշխավորվի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց որեւէ ապակառուցողական, առավել եւս՝ արտաքին ռազմական միջամտության։

Հաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ, աջակցությունը նրա Բոլիվարյան ղեկավարության կուրսին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը»,-ասված էլ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ևս խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա կատարված ռազմական հարձակումը՝ այն անվանելով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։

 

 

 

 

Ռազմագերիներ