04 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալլասն արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին

Կալլասն արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն արձագանքել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ նախաձեռնած ռազմական գործողությանը։

«Խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը»,-ասել է Կայասը։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը ռազմական գործողություն էր իրականացնել Վենեսուելայում։ Մայրաքաղաք Կարակասում պայթյունների ձայներ էին լսվել, ինչից հետո պարզ էր դարձել, որ ամերիկացի զինծառայողներն առևանգել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։

Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

Ռազմագերիներ