
Մադուրոն այլևս նախագահ չէ, անցումային շրջանում ԱՄՆ-ն կստանձնի Վենեսուելայի կառավարումը․ Թրամփ
Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ իրականացվող «նարկոահաբեկչության» համար․ ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«ԱՄՆ ուժերն այս պահին գտնվում են Վենեսելայում, և այնտեղ կմնան այնքան ժամանակը, մինչև հնարավոր կլինի իրակացնել անվտանգ, պատշաճ և խելամիտ իշխանափոխություն իրականացնել»,- հայտարարել է Թրամփն՝ ընդգծելով, որ անցումային շրջանում ԱՄՆ-ն ստանձնելու է Վենեսուելայի կառավարումը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Կարակասում իրականացրած գործողությունն աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
«Մադուրոյի իշխանությունն ավարտվել է, նա այլևս նախագահ չէ։ Վենեսուելայի ժողովրդին մենք կդարձնենք հարուստ, անկախ և անվտանգ»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։


