05 Հուն
2026
-11° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե անհրաժեշտ լինի, Վենեսուելայում կտեղակայենք մեր զորքերը․ Թրամփի ասուլիսը՝ կետերով

Եթե անհրաժեշտ լինի, Վենեսուելայում կտեղակայենք մեր զորքերը․ Թրամփի ասուլիսը՝ կետերով

Միացյալ նահանգների՝ Վենեսուելայում իրականացրած ռազմական օպերացիայից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո  Դոնալդ Թրամփը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչի առանցքային դրույթները ներկայացնում ենք ստորև․

  • ԱՄՆ իշխանությունը Մադուրոյին, ի վերջո, կհասցնի Նյու Յորք,
  • Վենեսուելայում իրականացված օպերացիայից հետո ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում բարդություններ չեն կանխատեսվում։ Պուտինի հետ Վենեսուելայի հարցը չի քննարկվել,
  • ԱՄՆ-ն Վենեսուելայից փոխհատուցում կստանա՝ ամերիկյան նավթային ընկերությունների տեսքով,
  • ԱՄՆ-ն չի բացառում՝ եթե անհրաժեշտ լինի, Վենեսուելայում կտեղակայի իր զորքերը
  • Վենեսուելայի փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ, Կարակասը պատրաստ է գործակցության Վաշինգտոնի հետ,
  • Թրամփը կրկնել է, որ «ուժի մեջ են» նաև Կոլումբիայի առաջնորդին տված նախազգուշացումները,
  • ԱՄՆ-ն նախագահը տարակուսել է, որ Վենեսուելայի հաջորդ առաջնորդը կարող է լինել ընդդիմադիր Մաչադոն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն վերջինիս հետ կապ չի հաստատել։
Ռազմագերիներ