30 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
9 քաղաքացի հոսպիտալացվել է․ խոշոր վթար՝ Վայոց Ձորում

9 քաղաքացի հոսպիտալացվել է․ խոշոր վթար՝ Վայոց Ձորում

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհի մերկասառույցն է եղել․ սպասարկող ընկերությունն այն աղ ու ավազով մշակած չի եղել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026