
Ջերմաստիճանը կնվազի նաև հունվարի 4-ին՝ 3-4 աստիճան
Վաղը՝ հունվարի 4-ին, հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճան, հունվարի 5-8-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճան, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 3-ի գիշերը, հանրապետութունում գրանցվել է ջրեմաստիճանի կտրուկ անկում․ Աշոցքում դիտվել է -37 աստիճան։


