30 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանպարհներ կան

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանպարհներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ժամը 08:45-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։

Կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորատային միջոցների համար։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026